Սաֆարովը կամ որեւէ ռուս տարբերվո՞ւմ է Պերմյակովից

Եթե մարդը ինչ-որ տեղ չլինի, մտքով եւ հոգով հաշմված մեկը, նա կարո՞ղ է ռուսների հանդեպ համակրանք ունենալ կամ ռուսների հետ բարեկամություն փնտրել, թեկուզ ցանկանալ: Նման անձանց դեպքում բանականության եւ բարոյականության հետ խնդիր ունենալը գրեթե պայման է: Զորօրինակ Հայաստանի պրոռուսները, հատկապես ԱԺ-ում աթոռ զբաղեցնողները, որոնք, երբ ադրբեջանցի Սաֆարովն էր հայազգի Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանել Բուդապեշտում, երկինքն ի վեր աղաղակում էին, թե դա ադրբեջանցու մարդասպան էությունն է եւ ամենեւին էլ չէին խորշում Սաֆարովին մի ողջ ազգի մարմնացում ներկայացնելուց: Երբ Հունգարիան էլ Սաֆարովին արտահանձնեց Բաքվին, ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել եւ անզուսպ բարբաջում էին Ադրբեջանի, Թուրքիայի, չգիտես էլ ում հասցեին:

Իսկ այժմ, երբ ռուս Պերմյակովն է ոչ թե Բուդապեշտում, այլ Հայաստանի հողում, ոչ թե մեկ, այլ վեց հոգու, ոչ թե կացնի մեկ հարվածով, այլ տասնյակ կրակոցներով եւ դանակով մորթոտելով անգամ վեց ամսեկան երեխային գրեթե սպանել, Հայաստանի պրոռուսները հավատացնում են, թե հանցագործությունը ազգություն չի ճանաչում: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Սաֆարովի դեպքում ճանաչում էր, Պերմյակովի դեպքում չի ճանաչում: Ինչպե՞ս ստացվեց, որ Սաֆարովին Ադրբեջանը չպիտի դատեր, իսկ ասենք Պերմյակովին Ռուսաստանը պիտի դատի: Հայաստանի պրոռուսները, հատկապես ԱԺ-ում հավաքվածները եւ մամուլի ակումբներում քարշ եկողները այս հարցի պատասխանն ունե՞ն:

Թե իրենց ի վերուստ տրված է ոչ թե դատել, այլ ցնդաբանել: Եվ այդ ո՜ւր են հասել իրենց ցնդաբանությունների մեջ: Որոշ ակնհայտ մտավոր խնդիրներ ունեցողներ այս երկու օրերին հայտարարել էին, իբր չի բացառվում, որ մեր թշնամիները՝ Ադրբեջանը կամ Թուրքիան, հավաքագրել են Պերմյակովին եւ նրան հանձնարարել նման սպանդ իրագործել, որպեսզի Հայաստանում հակառուսական տրամադրություներ բորբոքեն եւ Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս շպրտեն:

Իհարկե, եթե Հայաստանի ռուսական ռազմաբազան էլ, Հայաստանում ապրող ռուսներն էլ երկրից դուրս շպրտվեն, ավելի քան ճիշտ քայլ կլինի եւ այդ ուղղությամբ կարելին պետք է անել: Բայց նախ այդ խիստ ուշագրավ դատողության մասին, իբր նախ՝ թուրքերը կամ ադրբեջանցիները մեզ համար թշնամի են, ռուսները՝ ոչ (իրականում գուցե հակառակն է, որովհետեւ թուրքերը Հայաստանին վնասում են շրջափակումով, ադրբեջանցիները սահմանային միջադեպերով, իսկ ռուսները մնացյալ բոլոր ոլորտներում եւ ամեն ինչով), եւ հետո… իբր թուրքերը կամ ադրբեջանցիները կարող էին Պերմյակովին հավաքագրել: Ինչպե՞ս:

Այդտեղ հնարավոր է երկու տարբերակ՝ կամ ադրբեջանցիները (թուրքերը) Պերմյակովին հավաքագրել են Ռուսաստանում կամ Հայաստանի ռուսական ռազմաբազայում: Եթե հավաքագրել են Ռուսաստանում, նշանակում է Ռուսաստանի ողջ Զինված ուժերը, առնվազն բոլոր ստորաբաժանումների Կադրերի վարչություները գտնվում են ադրբեջանցիների (թուրքերի) հսկողության ներքո, որ նրանք կարողանում են նախապես տեղեկանալ, թե հարյուր հազարավոր նորակոչիկներից հատկապես ով է գործուղվելու Հայաստան, կամ դասավորում են, որ հատկապես իրենց կողմից հավաքագրված անձը ուղարկվի Հայաստան:

Այլապես, եթե երկրորդ եւ վերջին տարբերակն է, այն է՝ Պերմյակովին հավաքագրել են Գյումրիում տեղակայված ռազմաբազայում, դա նշանակում է, որ Գյումրիի ռազմաբազան գտնվում է ուղղակի Ադրբեջանի (Թուրքիայի) կառավարման ներքո, ըստ էության թշնամու լրտեսական կայան է Հայաստանում եւ դրա համար էլ պետք է օր առաջ դուրս շպրտվի երկրից:

Չի բացառվում, որ Հայաստանի պրոռուսները անձնապես կապված են ռուսական իշխանությունների հետ եւ ենթադրություններ ունեն: Սակայն որ տարբերակն էլ լինի, դա միայն խոսում է ռուսական ռազմաբազայի՝ թշնամական որջ ծառայելու եւ օր առաջ Հայաստանից դուրս շպրտելու անհրաժեշտության մասին: Մանավանդ որ այդ ռազմաբազան տեղակայման օրվանից հազիվ թե ուրիշ մի բան է արել՝ բացի Հայաստանի բյուջետային միջոցները խժռելուց, ժամանակ առ ժամանակ գյումրեցիների վրա հարձակվելուց եւ օրերս էլ այնքան գազանաբար Ավետիսյաններին սպանելուց, որ հազիվ թե որեւէ թուրք կամ քուրդ անգամ ցեղասպանության տարիներին արած լիներ:

Իհարկե ոմանց կարող է մտահոգել Ռուսաստանում գտնվող շուրջ միլիոն երկու հարյուր հազար հայերի հանգամանքը, որոնք ինչ-որ տեղ պատանդ են եւ խոչընդոտ, որպեսզի Հայաստանից դուրս շպրտվի ռուսական ռազմաբազան… Սակայն բարեբախտությունն այն է, որ այսպես, թե այնպես ոչ հեռու ապագայում հայերը հարկադրված են լինելու լքել Ռուսաստանը, քանի որ նավթի անկում ապրող գներն ու արեւմտյան պատժամիջոցները այդ երկիրը ընդհուպ մոտեցրել են ֆինանսական դեֆոլտի եւ տնտեսական փլուզման եզրին: Արդեն այս շաբաթ մեկ բարել նավթի գինը հասավ 45 դոլարի, Ռուսաստանի ինվեստիցիոն ցուցանիշները իջեցվեցին աղբանոցային մակարդակի, եւ ռուբլին նորից շարունակեց ազատ անկումը դեպի 1 դոլարի դիմաց 70, 1 եվրոյի դիմաց 90 սահմանագծերը:

Այնպես որ պարզից էլ պարզ է, որ մի քանի ամսից Ռուսաստանում կսկսվի գործազրկություն, հետո գրեթե սովահարություն եւ ընդհարումներ, ռուսները իրար կհոշոտեն ամեն մի պատառ հացի համար ինչպես 1990-ականների սկզբին՝ ի ցույց դնելով իրենց ողջ կենդանական էությունը, ինչպես Պերմյակովը Գյումրիում: Արդյունքում հայերը վաղ կամ ուշ, ճարահատյալ կփախչեն սպանդանոցի վերածվող անասնաֆերմայից, որ կոչվում է Ռուսաստան, եւ դժվար թե այդուհետ պատճառ լինի ռուսներին կամ ռուսական ռազմաբազա Հայաստանում հանդուրժելու:

Մեկնաբանություն
X