Հուղարկավորության օրը` վերջնաժամկետ

Առայժմ հայտնի չէ փոքրիկ Սերյոժայի հուղարկավորության օրը, ում հրեշտակային հոգին երեկ բարձրացավ երկինք: Գուցե վաղը, գուցե հաջորդ օրը: Սակայն թե Ավետիսյանների ընտանիքի սպանդը իրագործած ռուս ոճրագործն ու ռազմաբազայի նրա հանցակիցները, թե հանուն ոճրագործի պաշտպանության մինչեւ Կրեմլ պատ կազմած ռուսական իշխանությունները պետք է գիտակցեն, որ Սերյոժայի հուղարկավորության օրը վերջնաժամկետ է, երբ Պերմյակովը պետք է հանձնված լինի ՀՀ իրավապահներին եւ տեղափոխված լինի Երեւանի կալանավայրերից մեկը: Եթե ռուս տականքը մինչեւ փոքրիկ Սերյոժայի հուղարկավորումը հոժարակամ հանձնված չեղավ ՀՀ իրավապահներին, այլեւս Հայաստանի իշխանություններին ոչինչ չի մնա անելու, քան հարկադրաբար այդ տականքին ռուսական ռազմաբազայից հանելը:

Միանգամայն հնարավոր է, որ նման վտանգ տեսնելու կամ Պերմյակովին Հայաստանից հանել չկարողանալու պարագայում ռուսները նրան ռազմաբազայում կոչնչացնեն: Սակայն միեւնույն է՝ ողջ թե մահացած, այդ տականքի մարմինը պետք է լինի Հայաստանի ձեռքում: Հասկանալի է, որ ռուսները մինչեւ Կրեմլ խորապես ցնցվել են արեւի լույսի պես պարզ դարձած իրողությունից, որ հայ-ռուսական բարեկամության, գործընկերության, ռազմավարության մասին խոսակցությունները գրոշի արժեք չունեն հայերի համար, եթե մի պարզ պահանջ մեր ռազմավարական գործընկերը չի կատարում: Ողջ Հայաստանն ի դեմս Գյումրիի ցույց տվեց, որ պատրաստ է երես թեքել եւ Ռուսաստանից, եւ ռուսական ռազմաբազայից, եւ Ռուսաստանի հետ հարաբերություններից, եթե Պերմյակովը չհանձնվի ՀՀ իրավապահներին: Կամ ռուս վիժվածքը պետք է հանձնվի, կամ ռուսական բազայի հետ բախումը եւ դրա արտաքսումը Հայաստանից կարող են դառնալ անխուսափելի: Կրեմլին մնում է մտածելու 1 կամ 2 օր:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X