Բերձորի միջադեպը Հիմնադիր խորհրադարանի անդամներին պատճառել է 35 հազար դոլարի վնաս

«Բերձորում տեղի ունեցած հայտնի միջադեպի արդյունքում ջարդուխուրդ արված մեքենաները Հանրապետության հրապարակ բերել արգելեցին իրավապահ մարմինները, և դրանք այս պահին գտնվում են Չարենցի փողոցի վրա՝ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի առջև»,-ասաց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը՝ ավելացնելով, որ մի քանի մեքենաներ էլ որոնք գտնվել են hրապարակում, առավոտյան տարվել են տուգանային հրապարակ։

Ավետիսյանը տեղեկացրեց, որ հուվարի 31-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում վնասվել է 20 ավտոմեքենա, և նրանց սեփականատերերին հասցվել է ավելի քան 35 հազար դոլարի վնաս:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բերձորում անսպասելի հարձակման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, ովքեր նպատակադրվել էին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթ-ակցիա անցկացնել Արցախում։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները վիրավորված են ԼՂՀ ղեկավարության պահվածքից: «Նրանք վիրավորել են մեր մարտական ընկերներին, վրաերթի ենթարկել նրանց, այս ամենը չպետք է անպատիժ թողնել։ Մենք մեր ընկերների կողքին ենք։ Այսօր էլ մեր քաղաքում էին, օտարի հող չէինք գնացել նորից հանդիպեցինք բռնությունների։ Տեսեք, որ խնդիրը մեր մեջ չէ, այլ ոստիկանների ու իշխանության»։

Բացի այդ «Հիմնադիր խորհրդարանի» անդմաները խնդրեցին օգնել ձեռք բերել նոր տեսախցիկներ՝ ապրիլի 24-ին պատշաճ կերպով աշխատանքներ իրականացնելու համար՝ հիշեցնելով, որ իրենց ունեցած տեխնիկան Բերձորի միջադեպի ժամանակ ջարդվել ու ոչնչացվել է:

Մեկնաբանություն
X