Լևոն Մարտիրոսյանը՝ Քիմ Քարդաշյանի հետ իր կապի, նրա ապագա երեխայի և հետագա հանդիպման մասին

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, ով ընթրել էր Քիմ Քարդաշյանի հետ Հայաստանում, ամերիակահայ հեռուստաաստղի հետ կապը չի պահպանում։ Նա չի էլ կարատում Քիմին։ Լրագրողների հետ զրույցում այսօր նա, սակայն, չբացառեց հետագայում նրա հետ նոր հանդիպումը, քանզի այն ժամանակ հրավիրել են, խոստացել է, որ ապագայում նորից կարող է գալ Հայաստան։ Իսկ թե ապագայում հատկապես երբ, պատգամավորը դժվարացավ ասել։
Հարցին՝ միգուցե կազմակերպեն, որ երկրորդ երեխային, ում այս պահին սպասում է երիտասարդ աստղային մայրիկը, Հայաստանու՞մ ծննդաբերի, պարոն Մարտիրոսյանը համարեց, որ լավ միտք է․ «Միգուցե, միգուցե, լավ գաղափար է»։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե ասում են՝ Հայաստան այցի արդյունքն էր այդ երկրորդ երեխայի ի հայտ գալը, քանզի այստեղի օդը, կարծես թե, լավ է ազդել Քիմի վրա, Մարտիրոսյանը դժվարացավ այդ առումով որևէ բան ասել՝ նշելով, որ ինչից տեղյակ չէ, չի կարող կարծիք հայտնել։ Նա, սակայն, վստահեցրեց, որ անձամբ ինքը դերակատարում չունի նրա երկրորդ՝ դեռ չծնված երեխայի հարցում։ «Բացարձակ»,-ասաց նա։

Իսկ ի՞նչ օգուտ տվեց Քարդաշյանի այցը Հայաստանին, Մարտիրոսյանն ասաց․ «Դե, կարծում եմ, բոլորը ընդունեցին, որ PR-ի առումով, Հայաստանը ներկայացնելու առումով համաշխարհային ամսագրերի, լրատվական միջոցների առաջին էջերին հայտնվելու առումով այդ այցը շատ մեծ նշանակություն ունեցավ, դա փաստ է»։
Մարտիրոսյանը կրկին վստահեցրեց, որ «զրո կոպեկ» է արժեցել իր վրա Քարդաշյանի հետ իր ընթրիքը։

Մեր մյուս դիտարկմանը, թե այդպես էլ որևէ հստակ ապացույց չեղավ, որ ինքը հանդիպել է Քարդաշյանի հետ և ընթրել, որևէ լուսանկար էլ չի եղել այդ մասին վկայող, Մարտիրոսյանն ասաց․ «Էդ տիկինը, իրա գործն ա մարդկանց հետ հանդիպել, նկարվել, դա արտառոց բան չի, ես բազմաթիվ մարդկանց հետ եմ հանդիպել, տարբեր հայտնի մարդկանց եմ ճանաչել, որոնց հետ որևէ նկար չունեմ»։
Էդ մի սելֆին ի՞նչ էր, որ չարեց Քիմի հետ մեր հարցին՝ պատգամավորն ասաց․ «Դե, չարեցի»։

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, Քիմ Քարդաշյանը երբևէ Հայաստանի ներքաղաքկաան կյանքում ազդեցություն ունենա, Քարդաշյանի հետ ընթրած պատգամավորը չբացառեց, սակայն դժվարացավ նշել, թե ինչպես դա կդրսևորվի։ Նա, սակայն, նկատեց, որ հանրահահյտ հայուհու այս այցը Հայաստան՝ արդեն իսկ որոշակի քաղաքական ազդեցություն ունեցել է, դրանով ճանաչում է բերել նա Հայաստանին աշխարհում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X