Բոլոր բերման ենթարկվածները ազատ կարձակվեն․ Արամ Մանուկյան

Քիչ առաջ Նոր Նորքի բաժին են ժամանել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Ստեփան Դեմիրճյանը։ Արամ Մանուկյանը տեսակցություն է ունեցել բերման ենթարկվածների հետ և լրագրողներին տեղեկացրել, որ նրանք իրենց լավ են զգում, սակայն նրանց մեջ կան մարդիկ, ովքեր աչքերի հատվածում վնասվածքներ ունեն։

Ի դեպ, Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում բերման են ենթարկել 14 տարեկան մի տղայի, ով այստեղ է գտնվում իր մայրիկի հետ։ Արամ Մանուկյանը պահանջել է նրանց անհապաղ ազատ արձակել, ոստիկանության աշխատակիցներն ի պատասխան նշել են, որ շուտով նրանց ազատ կարձակեն։ Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ 2 ժամից Նորքի ոստիկանությունում գտնվող բոլոր բերման ենթարկվածները ազատ կարձակվեն, քանի որ խաղաղ ակցիա է եղել և քրեական գործ չեն կարող հարուցել խուլիգանության հոդվածով։
Լուրեր են պտտվում, որ10 քաղաքացիների, որոնք մասնակցել են ակցիային, չեն կարողանում գտնել։

Մեկնաբանություն
X