Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կայացավ

Շուրջ մեկ տասնամյակ տեւած բանակցություններից, 17-оրյա բանակցային մարաթոնից եւ հերթական վերջնաժամկետից հետո այսօր Վիեննայում վերջապես հայտարարվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Համաձայնույունը անփոփված է 100 էջանոց փաստաթղթում, որն այսօր, օրվա ընթացքում մասամբ կտարածվի։ Ֆեդերիկա Մոգերինին Վեցնյակի անունից հայտարարել է «Մեզ համար մեծ պատիվ է հայտարարել, որ համաձայնությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացված է։ Այսօր պատմական օր է»։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ համաձայնագրով նախատեսված է ԵՄ պատժամիջոցների վերացում գրեթե անմիջապես։ Իրանին զենք մատակարարման արգելքը, որ դրվել է ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ, կհանվի հինգ տարվա ընթացքում, սակայն դրանից հետո էլ զենքի մատակարարումները Իրանին պետք է իրականացվեն ՄԱԿ-ի թույլտվությամբ։
Եվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, եւ Իրանի նախագահ Ռոհանին արդեն հասցրել են ողջունել համաձայնագրի կայացումը եւ ուղերձներով հանդես գալ՝ երկուստեք հավատացնելով, որ ներկա համաձայնությունը նոր դարաշրջան է բացում Իրանի եւ Արեւմուտքի հարաբերություններում։

Հայաստանի համար, հատկապես տնտեսական առումով, սա երեւի թե ամենաբարենպաստ տարածաշրջանային զարգացումն է տարիների կտրվածքով։ Իրանի ապաշրջափակումը, Արեւմտյան ներդրումների հոսքը եւ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար վերջապես ելք կբացի դեպի արտաքին աշխարհ։

Մեկնաբանություն
X