Անանուն ֆաբրիկա, որը վնաս է պատճառում բնությանը

>

Հրազդան քաղաքում առկա բնապահպանական խնդիրներին ավելանում է եւս մեկը: Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան Լեւոն Գալստյանը Հրազդան քաղաքում (ցեմենտի գործարանի հարևանությամբ) իրականացվող հանքահարստացման գործունեության օրինականության, և բնապահպանության նախարարության բանավոր հավաստիացումների իսկությունը պարզելու նպատակով զանգահարել է նախարարության թեժ գիծ Հրազդանում գործող ոսկու հանքաքարի վերամշակման «ինչ որ» ֆաբրիկայի և իր պոչամբարի գործունեության օրինականությունը պարզելու նպատակով, քանի որ այդ տարածքում չկա որևէ ցուցանակ այն մասին, թե դա ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում:

Նախարարությանից տեղեկացրել են, որ բնապահպանական պետական տեսչությունը պարզել է, որ ամեն ինչ իրականացվում է օրենքի սահմաններում: Լևոն Գալստյանը այնուհետ գրավոր դիմել է նախարարություն՝ խնդրելով տրամադրել կամ տեղադրել նախարարության պաշտոնական կայքում այս գործունեության հետ առնչվող հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերի պատճենները.

1. Վերոնշյալ ընկերության լրիվ անվանումը, որ թվականից է գործում, որքան և ինչ հանքավայրերի հանքաքար է վերամշակել իր ողջ գործունեության ընթացքում:

2. Այդ գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձաքննության եզրակացությունները:

3. Ջրօգտագործման թույլտվությունները կամ պայմանները:

4. Գործունեության լիցենզիաները՝ դրանց օրենքով պարտադիր լինելու դեպքում:

5. Այն փաստաթղթերը, որոնց հիման վրա Մեղրաձորի ոսկու հանքավայրից ներկայումս հանքաքարը բերվում և վերամշակվում է այդ տարածքում:

Բնապահպանը մեզ հետ զրուցում նշեց, որ պատասխանը գրելու համար նախարարությանը նախ պետք եղավ մոտ մեկ ամիս ժամանակ և իրենց կողմից ներկայացրած հարցերի պատասխան չկար նախարարությունից ուղարկված գրոթյան մեջ. «Նախարարությունից գրավոր կոնկրետ ոչ մի հարցի պատասխան չգրեցին, և ամենակարևորը՝ ոչ մի փաստաթուղթ մեզ չի տրամադրվել»,-ասաց բնապահպանը:

Ստորը ներկայացնում ենք նախարարության գրավոր պատասխանը.

«Ձեր հարցման առկա ընկերության լրիվ անվանումն է «Մեղարձոր գոլգ» ՍՊԸ-ը ինչը պետական գրանցում է ստացել 2010թ.: 2012թ ընկերության տրվել է Մեղարձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոների շահագործման թույլտվություն: Գործունեությունը ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության և տրվել է փորձաքննության դրական եզրակցություն: Խորքային հորից ստորգետնյա ջրերն արտադրական նպատակով օգտագործելու համար 2014թ.-ին ընկերությանը տրվել է N000145 ջրօգտագործման թույլտվություն: «Մեղարձոր գոլգ» ՍՊԸ-ը հանքաքարը վերամշակում է «Լեռնային Հայաստան» ՍՊԸ-ին պատկանող՝ Հրազդան քաղաքում գտնվող շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացությամբ ոսկու կորզման ֆաբրիկայում՝ համաձայն 2009թ երկու ընկերությունների միջև կնքված պայմանագրի»:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X