Մինչև տարեվերջ կլուծվի մայրաքաղաքի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը

Մինչև տարեվերջ ամբողջությամբ կլուծվի 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի և բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ զեկուցվել է, որ կառուցվող 4 շենքերից մեկն արդեն ամբողջությամբ հանձնված է շահագործման, մյուս 3-ում շինարարական ախատանքներն ավարտական փուլում են:

Աշխատանքներ են տարվում նաև տվյալ շենքերի հարակից տարածքների բարեկարգման ուղղությամբ և միչև տարեվերջ բոլոր երեք շենքերն ամբողջությամբ կհանձնվեն շահագործման:

Զեկուցվել է նաև, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում:

Մեկնաբանություն
X