Ռուս ակադեմիկոսը ներկայացրեց «Ախթալայի վանքի որմնանկարները» աշխատությունը

Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Լիդովը Հայաստանում ներկայացրեց «Ախթալայի վանքի որմնանկարները» հիմնարար աշխատությունը։ Երեք գլխից բաղկացած այս աշխատությունը նվիրված է Ախթալայի վանքի որմնանկարներին, որոնք միջնադարյան Հայաստանի կարևորագույն կոթողներն են։ «Հուշարձանի մասին շատ բան հայտնի չէր, պետք էր այդ անհայտությունից ինչ-որ բան ստեղծել։ Ես զգացողություն ունեմ, որ կատարել եմ պարտքս Հայաստանի և վանքի նկատմամբ։ Ես ուրախ ու երջանիկ եմ կրկին լինել իմ սիրելի երկրում, որի հետ կապված է իմ ամբողջ կյանքը։ Հայաստանի նկատմամբ սերը ողջ կյանքի համար է։ Այդ սերն ի հայտ է եկել 19 տարեկանում, երբ առաջին անգամ եղա Հայաստանում»։
Ի դեպ, Ալեքսեյ Լիդովը պարգևատրվել է Գրիգոր Նարեկացի հուշամեդալով։

Մեկնաբանություն
X