Րաֆֆի Հովհաննիսյանը շուտով փակագծերը կբացի

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը նոյեմբերի 1-ին հանրահավաք է իրականացնելու Գյումրիում, նոյեմբերի 4-ին՝ Վանաձորում. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանը։ Նա տեղեկացրեց, որ իրենք վաղը մասնակցելու են «Ոչ»-ի շտաբի հանրահավաքին և այնտեղ ելույթով են հանդես գալու, իսկ «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներն էլ կմասնակցեն իրենց հանրահավաքին։

«Վաղը կհայտարարենք շտաբի առաջիկա շաբաթվա գրաֆիկը: Այս պահին կապի մեջ ենք ՀԱԿ-ի և «Ոչ»-ի ճակատի նախաձեռնող խմբի հետ: Հույս ունեմ՝ համագործակցության օղակը կընդլայնվի և ավելի կամրանա, քանի որ այս ռեժիմի դեմ պայքարում մենք միասնական ենք»,- ասաց Սեֆիլյանը։

Հիշեցնենք, որ «Ընդդիմության միասանական շտաբը» դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հավաք է անցկացնելու։ Սեֆիլյանից հետաքրքվեցինք, ինչո՞ւ չի մասնակցում հրապարակային գործողություններին: Նա նկատեց, որ առաջիկա օրերին Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը բոլոր փակագծերը կբացի:

«Հույս ունեմ՝ առաջիկա օրերին մեզ միասին կտեսնեք: Նոյեմբերի 1-ի Գյումրու հանրահավաքին Րաֆֆին ներկա չի լինի, քանի որ Հայաստանում չէ, սակայն ավելի ուշ կմիանա մեզ»,- հավաստիացրեց նա:

Մեկնաբանություն
X