«Նոր Հայաստան»-ը կոչ է անում դասադուլ, գործադուլ անել և չմասնակցել հանրաքվեին

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն ընդունում է, որ «Ոչ»-ի ճակատը մյուս ուժերի հետ մարտավարական տարաձայնություններ ունեն։

««Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներն ասում են՝ մասնակցել հանրաքվեին և ոչ ասել, իսկ մենք ասում ենք՝ չմասնակցել, մենք համոզված ենք, որ դեկտեմեբրի 6-ին տեղի է ունենալու նկարչություն։ Հույս ունենք, որ ընդհանուր լեզու կգտնենք և համաձայանության կգանք»,-հայտարարեց նա։

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում դեկտեմբերի 6-ին չմասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, փոխարենը դուրս գալ փողոց, գործադուլների, դասադուլների, անհնազանդությունների միջոցով հասնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների:

«Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքը հարգում է «Ոչ»-ի ճակատի այդ դիրքորոշումը, բայց չի կիսում այն: «Ամբողջ գործընթացը պետք է մերժվի: Ինչպես պետք չէր գնալ ու բանակցել Սերժ Սագսյանի հետ, նույնկերպ պետք է չմասնակցենք հանրաքվեին: Մենք ասում ենք՝ չենք ճանաչում այս նախաձեռնությունը, ունենք այս գործիքը՝ անհանդուրժողական գործողությունների ցուցադրում: Մենք չենք պատրաստվում բռնություն կիրառել, մենք չենք պատրաստվում ցավ պատճառել մեր մնացած հայրենակիցներին: Մենք պետք է գործադուլներ, դասադուլներ, փողոցում հերթապահություններ անցկացնենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանրությանը պետք է նախապատրաստել այդ անհնազանդությանը:

Մեկնաբանություն
X