Կարիք չկա պայքարի մեջ մտնել մարզպետների հետ. Ժիրայր Սեֆիլյան

Ինչպես արդեն գիտենք, «Այո»-ի կենտրոնական շտաբի ղեկավարը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, «այո»-ի շտաբեր են բացել մարզերում և շտաբի համակարգողները նշանակվել են մարզպետները։

«Ընդդիմության միասնական շտաբ»-ի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենք էլ են մարզերում և գյուղերում ստեղծելու «Ոչ»-ի շտաբեր, ինչպես «Այո»-ի ճակատն է ստեղծել. ««Նոր Հայաստանի կազմում» ընգդրկված քաղաքական-հասարակական ուժերը տարբեր մարզերում ունեն գրասենյակներ և դրանք ըստ էության այս օրերին կլինեն «Ոչ»-ի շտաբեր։ Դժբախտաբար, շատ չեն գրասենյակները, սակայն առկա են և Գյումրիում և Վանաձորում և Ղափանում, առաջիկա օրերին հնարավոր է մի քանի այլ վայրերում էլ ևս կետեր ստեղծվեն։ Սակայն բոլոր շրջաններում ունենալու ենք բջիջներ, որոնք օժանդակելու են մեր ծրագրերը։ Կարծում եմ՝ պայքարը պետք է տեղի ունենա Երևանում և մեր դեկտեմբերի 1-ի համաժողովրդական հավաքում ներառված կլինեն նաև մարզերի մեր բնակիչները, ուստի կարիք չկա գյուղում, շրջաններում այսպես ասած պայքարի մեջ մտնել մարզպետի, գյուղապետի հետ, կպահենք մարզերի բնակչության էներգիան Երևանում դրսևորելու համար»։

Մեկնաբանություն
X