Փռի կարտոլի, ավանդական քյուֆթայի, ժաժիկի, փախլավայի, գաթայի հյուրասիրություն Գանձակում

Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնքում նոյեմբերի 1-ին առաջին անգամ կանցկացվի «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով «Մեծ փուռ 2015» միջոցառումը։ Պարզվում է՝ միջոցառման գաղափարը հենց քյավառցիներինն է. «Կարտոֆիլագործների, ֆերմերների խումբ ունենք, ովքեր առաջարկեցին «քյավառի կարտոլ» -ի հետ կապված միջոցառում անել և իրենց բրենդը՝ «քյավառի կարտոլը» գովազդել։ Քյավառի կարտոլը շատ տարածված է ու համարվում է առաջատար և այդ անվան տակ վաճառվում է Շիրակի, Լոռիի կամ մյուս մարզերի կարտոֆիլները, մենք ուզում ենք տեղեկացրած լինել հանրությանը, որ նոյեմբերի 1-ին նոր իրականում քյավառի կարտոֆիլը դուրս է գալիս վաճառքի»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց միջոցառման կազմակերպիչ Աստղիկ Հովեյանը։

Միջոցառման նպատակն է նաև ֆերմերների միջոցով մարդկանց ծանոթացնել «քյավառ կարտոլի» հետ, որպեսզի այն որևէ այլ կարտոֆիլի հետ չշփոթեն։ «Այդ օրը ֆերմերները հնարավորություն կունենան այցելուներին գովազդել և ներկայացնել քյավառի կարտոֆիլը, մի քանի տեսակներ կան, որ մեր տարածքում են միայն աճեցնում, դրանք դիմացկուն կարտոֆիլներն են, դրանք մի փոքր այլ տեսք են ունենում, այդպիսով քաղաքացիները կարող են հասկանալ »։ Այդ օրը լինելու է նաև «փռի կարտոլի», ավանդական քյուֆթայի, ժաժիկի, փախլավայի, գաթայի, ազգային այլ ուտեստների հյուրասիրություն: հյուրասիրություն։ «Եթե մեզ մոտ մեկը կարտոֆիլը փուռն է դնում, դա նշանակում է, որ ինքը բերքահավաքը ավարտել է և սկսել է վաճառքը, այն մեզ մոտ ընտանեկան ավանդույթ է դարձել։ Այդ օրը կլինի մեծ հյուրասիրություն և կսկսվի կարտոֆիլի վաճառքը։ Հույս ունենք, որ նոյեմբերի 1-ը կդառնա ավանդույթ և ցանկացողները այդ օրը կարող են գալ և գնել կարտոֆիլ»

Միջոցառումը կուղեկցվի ժողովրդական երաժշտությամբ ու պարով: Այցելուների և գյուղացիների համար կկազմակերպվեն մրցույթներ, կտրվեն մրցանակներ «Լավագույն ձևավորում», «Ամենամեծ կարտոֆիլի արտադրող», «Կարտոֆիլի լավագույն ուտեստ» և այլ անվանակարգերում: Այցելուները հնարավորություն կունենան այդ պահին կամ տվյալների փոխանակման դեպքում՝ նաև միջոցառումից հետո, անմիջապես գյուղացուց գնել քյավառի կարտոֆիլ:

Հավելյալ տեղեկություն ստանալու և միջոցառմանը մասնակցելու համար կարող եք զանգահարել (+374)95005443 հեռխաոսհամարով։

Մեկնաբանություն
X