Ազատամարտիկների դաշինքի հեռանալուց հետո «Կադիլակ Սերոժը» ծաղկեցնում է «Հայրենիք» կինոթատրոնը

«Ազատամարտիկների դաշինքի» գրասենյակը տևական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Մալաթիա- Սեբաստիա՝ «Հատուկ գնդի» գրասենյակ: Նրանք իրենց գործունեությունը նախկինում ծավալում էին «Հայրենիք» կինոթատրոնի առաջին հարկում, որը պատկանում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին (Կադիլակ Սերոժ): Ըստ շրջանառվող լուրերի՝ տարածքը լքել են պարտքերի պատճառով։ Hraparak.am-ը Սարգիս Հովհաննիսյանից փորձեց պարզել՝ որն է տարաքը լքելու պատճառը և տարածքը նոր վարձակալողներ ունիմ թե ոչ. «Դե վարձակալության հիմուքներով էինք նրանց տրամադրել, հետո ժամանակը լրացավ, դուրս եկան, որևէ պարտք աբստալյուտնի չունեն, իրենց դրած ներդրումները՝ սենյակում հեռախոսներ, տեսախցիկներ են դրել, թողեցին, դուրս եկան, կարող էին հետները տանել, բայց չտարան»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այժմ այդ տարածքը որևէ մեկը չի վարձակալել։

«Հիմա ներդրումներ ենք անում, մի շարք բիզնես ծրագրեր կան կինոյի համար շատ լավ բան ենք պատրաստում։ Դե ասենք՝ կարող է կինո ցուցադրել, դահլիճն ենք վերանորոգում, տարածքը օգտագործում սեփականատիրոջ կողմից, կփորձենք այն օգտագործել որպես կինոթատրոն»։

Իսկ ավելի վաղ «Ազատամարտիկների դաշինքի» մամուլի պատասխանատու Սմբատ Հակոբյանը Hraparak.am-ի հետ զրույցում պարզաբանել էր տարածքը լքելու պատճառները.

«Տարածքի սեփականատերը մեր ընկերն է, մեզ մտերիմ է, զուտ ընկերական կարգով տրամադրել էր մեզ, հիմա իրենք այնտեղ միջոցառումներ ունեն, համատեղել հնարավոր չէ, այդ իսկ պատճառով էլ տեղափոխվեցինք, բայց ցանկացած պահի մենք կարող ենք այդ տարածքը օգտագործել։ Թե չէ գիտեք ինչ կա, դրանք հերյուրանքներ են, գումարային խնդիրներ չկան, մենք նախ այնտեղ որևէ այդպիսի բան չենք ունեցել, պարտքերի խնդիր չի եղել։ «Հատուկ գնդի» գրասենյակը ունենք, որը համեմատաբար նորմալ կարողանում ենք օգտագործել, ինչու երկու գրասենյակ պահենք»

Մեկնաբանություն
X