Այգեհովիտում որդին դաշտում հայտնաբերել է հոր դիակը

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում դժբախտ դեպք է եղել, որդին դաշտում հայտնաբերել է հոր դին: Գյուղապետ Լևոն Գրիգորյանը Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մահացողը գյուղի 60-ամյա բնակիչ Ղուկասյան Գրիշան է։ «Դեռևս մանրամասներ չգիտենք, միայն ասում են, որ դաշտում որդին գտել է հորը մահացած վիճակում, մեկ էլ խոսում են, որ ձիու քարշ տալու հետևանքով է եղել։ Թե ինչն է պատճառը, ես դեռ որևէ բան ասել չեմ կարող»։

Գյուղապետը տեղեկացրեց, որ Ղուկասյան Գրիշան ամուսնացած էր, երեք երեխա ունի։

Մեկնաբանություն
X