Վոլոդյա Ավետիսյանի հացադուլին միացել է 7 հոգի

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին քիչ առաջ միացել է 4 հոգի ևս, այս պահին հացադուլ է հայտարարել մոտ 7 դատապարտյալ. այս մասին Hraparak.am-ին տեղեկացրին Քրեակատարողական հիմնարկից։ Նրանց բոլորի պահանջը մեկն է՝ վաղաժամկետ ազատումը, նրանցից մի քանիսը ևս դիմել են էին հատուկ հանձնաժողովին՝ վաղաժամկետ ազատման համար, սակայն ստացել են բացասական պատասխան։

Հացադուլ հայտարարած դատապարտյալներն են Հովսեփ Տերտերյանը, Գևորգ Հարությունյանը, Արմեն Վարդանյանը, Գեղամ Ասատրյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ի ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին միացել է ևս երկու հոգի։ Նրանք իրենց բողոքն են արտահայտում պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի փակ նիստում կայացված որոշման դեմ, որով իրենց մերժել են վաղաժամկետ ազատ արձակել: Վոլոդյա Ավետիսյանը պահանջում է հանդիպում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի եւ լրագրողների հետ։ ԱՆ նախարարը չի հանդիպի հացադուլ հայտարարած Վոլոդյա Ավետիսյանին:

Մեկնաբանություն
X