Ոնց անհետ կորել էր, տենց էլ թող անհետ գնա. Նելլի ամուսնու հարազատները նրան չեն ընդունում

«Ոսկու շուկայի» կորած աշխատակից Նելլի Հարությունյանին հայտնաբերել են Երևանի Մարգարյան փողոցի շենքերից մեկում։ Նրա հագին եղել է հետևյալ գրությամբ շապիկ՝ ընդմիշտ քոնը (Forever Yours) շապիկ։

Նելլիի ամուսնու հարազատները Hraparak.am-ի հետ զրույցում ասացին. «Շատ լավ է, որ հայտնաբերվել է, ոնց անհետ կորել էր, տենց էլ թող անհետ գնա և հորական տանը ապրի»։ Բազմիցս Նելլի ամուսնու մայրը մեզ հետ զրույցում հերքել էր վարկածը, թե Նելլիին կարող էին սպանել կամ Նելիին կարող էին ինքնասպանության հասցնել: «Մենք գիտենք, որ նա մի օր կգա, մեզ երբեք չի մոռանա ու հաստատ կվերադառնա տուն: Երեխաները անհամբեր նրան են սպասում, առանց նրա իրենց կյանքը չեն պատկերացնում»,- ասել էր նրա ամուսնու մայրը՝ տիկին Թամարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը։ Ոստիկանությունից մեզ տեղեկացրեցին, որ որևէ տեղեկություն չեն կարող իրենք տրամադրել, քանի որ քրեական գործ է հարուցվել և գործը գտնվում է Քննչական կոմիտեում: Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ երեկ երեկոյան է Նելլի Հարությունյանը ներկայացել նախաքննություն իրականցնող մարմին և հարցաքննվել է որպես վկա, այլ մանրամասներ այս պահին չհրապարակեցին՝ խոստանալով հետագայում հաղորդագրություն կտարածեն։ Գործով նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություն
X