Վարդան Ֆերեշեթյան. Մի հատված «Քաղաքը» պատմվածքից

Քաղաքի կենտրոնը

Քանի որ այս քաղաքը, որպես կենտրոն, այդպես էլ մինչեւ վերջ չկայացավ, ապա հետզհետե սկսեց կորցնել եւ իր կենտրոնը:

Քաղաքի կենտրոնում, գուցե հենց այն պատճառով, որ այդ կենտրոնն այժմ չկա, ամեն ինչ թվում է առավել քան վաղանցիկ, անիրական ու արհեստածին, ու այդ պատճառով՝ կեղծ ու մահազդու: Այստեղ աներեւակայելի հեշտ է զոհվելը՝ հանուն գաղափարի, դժբախտ պատահարից եւ կամ մի այլ բանից՝ փույթ չէ… եւ կամ՝ առանց ապաշխարանքի ապրելը: Քաղաքի կենտրոնում կարծես միշտ ուրիշն է ապրում քո փոխարեն եւ ամեն օր մի բան աննկատ մեռնում է եւ երբեմն միայն նույնքան աննկատ՝ ծնվում: Քաղաքի կենտրոնը կամաց-կամաց նմանվում է պտտանիվից դուրս թռած սռնիի:

Կենտրոնում, ավելի սուր, քան մի այլ տեղ, հանկարծ զգում ես, որ այս քաղաքն ինքն իր խորքում արդեն կորցրել է ինքն իրենից դուրս գալու բոլոր վայրերն ու ազատ եւ կամ գողտրիկ անկյունները…

Իսկ լայնածավալ ու անթափանց ապակիներով մեքենաները խոլ ու շփերթ սուրում են թաղված-ասֆալտապատ գետի վրայով:

«Գրահավաքը» գրքից

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X