Գարեգին Նժդեհի արձանը լուրջ արձան է, լուրջ վերաբերմունք է պահանջում

2016 թվականի մշակութային կյանքում սպասվող իրադարձությունների ցանկում է գտնվում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը: Այս պահին արձանի ձուլման աշխատանքներն ավարտվել են, քանդակագործ Գագիկ Ստեփանյանը hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացնում է, որ արձանը հղկման փուլում է գտնվում, աշխատանքները վերջնափուլում է գտնվում. «Նշանակություն չունի մեկ օր շուտ, թե ուշ կտեղադրվի արձանը: Այնպիսի բարդ աշխատանք է, որ չես կարող կռահել վաղը կավարտվի՞, թե՞ մյուս օրը: Դա լուրջ արձան է, և լուրջ վերաբերմունք է պահանջում».- նշում է Գագիկ Ստեփանյանը:

Գագիկ Ստեփանյանը դեռ արձանի աշխատանքները չէր սկսել, որ մեկ այլ քանդակագործ, ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանն արդեն սկսել էր քննադատություններ «շռայլել», մենք էլ հետաքրքրվեցինք, արդյոք այդ քննադատություններից հետո արձանի վրա փոփոխություններ չի՞ իրականացրել: «Ոչ».-պատասխանեց Գագիկ Ստեփանյանն ու հրաժարվեց այլ մեկնաբանություններ տալ: Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվելու է հանրապետության հրապարակին կից նորակառույց այգում:

Մեկնաբանություն
X