Մարդկանց հետ լինելուց տառապում եմ խրոնիկ սրտխառնոցից

1933թվականի հունվար 16-ին ծնվել է արձակագիր, էսսեիստ, ռեժիսոր, մշակութաբան Սյուզըն Սոնթագը:

Օրերի մեջ քաղցկեղից գունատվող նրա խիստ ու փափուկ հայացքը:

Անկողնուդ մեջ նրա Օրագրերը կորսվում են ու գտնվում: Մատիտանշումների համար սպիտակ տարածություններ էլ չկան:

Սոնթագի Օրագրերը քեզ պիտի կյանք տային...Մահ են տալիս:

Որդու Դեվիդի տողերը՝ /Վերջին անգամ այնքան խորը շնչեց/:

Ատում էր մահը:

Մահը ատողների իր բանակն էր կազմել՝ Էլիաս Կանետի, Ռոլան Բարթ, Սիմոնա դը Բովուար, Ջունա Բարնս, բայց իր սիրելիները, ինչպես և ինքը մահվան մեջ էին ծնված՝ անվերջ վերածնվելու համար՝ խելագարներ, ինքնասպաններ, մելանխոլիկներ:

Դանիլո Կիշի, Վ.Գ. Զեբալդի, Ցիպկինի, Պավեզեի և Իր Ուրիշների համար Մենք Նրան ենք պարտական:

Այդ պարտականության բնույթից կնողկար, կխնդրեր մեկնաբանել իմաստը, վերծանել ու քանդել...Իմաստը ստեղծել, ոչ արտաբերել:

Մենք այլևս արվեստից չպետք է զվարճանք ակնկալենք: Համենայն դեպս՝ ոչ բարձր արվեստից /Օրագրերից/

Հիմա իսկապես ճանաչում եմ տառապանքը: Ես վերապրել եմ. մենակ եմ ու չսիրված՝ որից աշխարհում ամենաշատն էի վախենում: Ես շոշափեցի հատակը: Վերապրում եմ /Օրագրերից/:

Ժամանակակից գրողներից լրջություն ու հոգատարություն էր պահանջում ու իր էսսեների հատորի վերահրատարակման առիթով գրված վերջաբանում Ինքն Իրեն կասկածի տակ առնում՝ /Առհասարակ իրավունք ունե՞մ պահանջելու/:

Չկա ինձ համար ուրիշ ավելի փխրուն ու թանկ գրող:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X