Հակառակորդն ունի 40-ից ավելի զոհ, հայկական կողմը շարքից հանել է 3 տանկ, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ և 3 БТР

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք և 3 БТР: Համաձայն նախնական տվյալների հակառակորդը ունի 40 զոհ, հայկական կողմի կորուստների մասին դեռ լուրեր չկան:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ՝ այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ

Մեկնաբանություն
X