Հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 6 զոհ

Hraparak.am-ի տեղեկություններով՝ հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 6 զոհ, 6 վիրավոր: Ավտոբուսի մեջ են եղել նաեւ երկու գյուղապետ:

Նշենք, որ Sputnik.co կայքը ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքն ընկել է Լեռնային Ղարաբաղի տարածք: Անօդաչու սարքն ընկել էր զորամասերից մեկի մոտ ու ականատեսների խոսքով՝ պայթել էր, կային վիրավորներ։

Քիչ առաջ տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկնաբանություն
X