Մինսկի խմբի անդամ 9 երկրները տարածեցին հայտարարություն

Վիեննա, 5 ապրիլի, 2016թ.: «Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ( ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Թուրքիայի) ներկայացուցիչներս, ինչպես նաեւ Ավստրիայից ԵԱՀԿ-ում նախագահողը (2017) եւ Սերբիայից նախագահողը (2015), խստորեն դատապարտում ենք Շփման գծի երկայնքով բռնությունների աննախադեպ բռնկումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր տուժած ընտանիքներին: Կողմերին հորդորում ենք անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը: Հակամարտությունը չունի ռազմական լուծում:
Տեղում իրադրության վատթարացումը ցույց է տալիս անհետաձգելի բանակցություն անհրաժեշտությունը՝ ՄԽ համանախագահների հովանու ներքո, համապարփակ կարգավորման շուրջ:
Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատում են իրենց աջակցությունը ՌԴ-ի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահների միջնորդական ջանքերին եւ ողջունում են կողմերի հետ հնարավորինս արագ ուղիղ խորհրդակցություններ սկսելու նրանց ծրագրերը»:

Մեկնաբանություն
X