Բեթթիի կողմից ստեղծված նախագծի վրա աշխատել են շոուբիզնեսյան մի շարք հայտնի դեմքեր

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին՝ Էլիզաբեթ Դանիելյանը, երկրպագուներին կներկայանա «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով: Բեթթիի մշակած նախագծի նպատակն է հանրության ու պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել դեպի պատանիները: Պատանիների խնդիրները բարձաձայնելու կոչով ներկայացող Բեթթին իր մշակած «New Generation» նախագծում ներառել է նաև «New Generation», «Betty World» և «Victory dance» երգերը, որոնց միջոցով նպատակ ունի խթանել սերը կյանքի, աշխարհի, հայրենիքի, աշխատասիրության և ընկերասիրության հանդեպ՝ ուրախություն տարածելով ամենուր: Նախագծի գերնպատակն հանրային դեմքերի օգնությամբ հունիսի 7-ը հռչակել Պատանիների տոն: Այս նախագծի վրա աշխատել են շոուբիզնեսյան ներկայացուցիչներ Միրզոյանը, Արեն Բայադյանը, Ավետ Բարսեղյանը, Վահրամ Պետրոսյանը, Ալիս Դարբինյանը, Նարեկ Ստամբոլցյանը, Ջեորջ Բրեյնշեյքերը, Գարիկ Պապոյանը, Արտյոմ Աբովյանը, Արամ Նիկոլյանը, Քրիստինա Հովակիմյանը և Դեմուելը: Նա ուզում է աշխարհին ցույց տալ, որ աշխարհի ամենաուժեղ, ամենահայրենասեր, ամենագեղեցիկ, ամենաշնորհալի մարդիկ հայերն են։

Մեկնաբանություն
X