Գերմանացիները Էրդողանին են ոչնչացնում, իսկ ռուսները՝ մեզ

Սարգսյան-Ալիև հանդիպման օրը առայժմ հայտնի չի։ Անգամ հայտնի չէ՝ հանդիպումը կկայանա, թե ոչ։ Այսօր կառավարության նիստից հետո փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ասաց․ «Եթե հանդիպումը եղավ՝ կլինի, չեղավ՝ ոչ»։ ԱԺ օրակարգում օրերս ներառված համաձայնագիրը ՌԴ և ՀՀ միջև հակաօդային պաշտպանական համակարգ ստեղծելու մասին հնարավորություն է տալու մանրակրկիտ դիտարկել մեզ շրջապատող տարածքը Ռուսաստանի տեխնիկայով, ինչը կարևոր է․ «Մենք ինքներս այդ հնարավորությունը չունենք», -ասաց Քոչարյանը, հեռակա պատասխանելով նրանց, ովքեր կարծում են, թե այս համաձայնագիրը վնասում է մեր անկախությանը և մենք մասամբ կորցնում ենք օդային տարածքը տնօրինելու հնարավորությունը։ Շարունակում է արդիական մնալ Գերմանիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման թեման։ «Կարևոր է, որ Գերմանիան հիմք ընդունեց, որ ինքը հանդիսացել է մեղսակից, ըստ էության այդ հանցագործության, և այդ պարագայում, երբ որ մեղսակիցն ընդունում է մեղքը, իսկ բուն հանցագործության կատարողը ժխտում է, սա դառնում է առնվազն տարօրինակ»,-ՀՀ պաշտոնական տեսակետն արտահայտեց Շավարշ Քոչարյանը։

Հայտնի է, որ հայկական սփյուռքն այն չի կիսում։ Մենք օրերս հրապարակել ենք «Արևմտյան Հայաստանի վտարանդի պետություն» կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Արամ Մկրտչյանի տեսակետը։ Նա համարում է, որ փաստաթուղթը, որով հայությունը ներկայացվում է որպես «քրիստոնյա ժողովուրդների խմբին» պատկանող անհայրենիք ժողովուրդ, չի համապատասխանում հայության սպասելիքների գոնե կեսին։
Շավարշ Քոչարյանի վերջին հայտարարությանը Արամ Մկրտչյանը, որը բնակվում է Գերմանիայում, այսպես արձագանքեց․«Երբ ԱԳՆ փոխնախարարը սկսում է մեկնաբանել Բունդեսթագի որոշումը, նմանվում է դպրոցականի։ Ընդհանուր անողնաշար արտաքին քաղաքականության մեջ ասելիքը հարմարեցվում է իրականությանը և ներկայացվում է մեր կողմի հաջողություն։ Կարելի է նաև այդպես։ Գերմանիան մեզ պարտադրում է օրակարգ, որի հաջորդ կետը Մադրիդյան սկզբունքների կենսագործումն է լինելու, մոդելը՝ հայկական Կոսովո։ Շավարշ Քոչարյանը այդ մասին պետք է խոսի։ Համարեք՝ Մադրիդյան սկզբունքները արդեն իրականացված, այս է Շավարշ Քոչարյանի տրամաբանությունը»։

-Իսկ Ռուսաստա՞նը։ ԼՂՀ կարգավորման ներկայում քննարկվող փաստաթուղթը ստորագրվելու է Ռուսաստանի քավորությամբ և ոնց որ թե տարբերվելու է Մադրիդյանից։

  • Ռուսաստանը իր 50 տոկոս իրավունքը զիջել է Գերմանիային՝ ԼՂ մասով։ Գերմանացիները Էրդողանին են ոչնչացնում, իսկ ռուսները՝ մեզ։ Նպատակը այն է, որ գերմանացիները վերահասկեն Բեռլին- Բաղդադ գիծը, իսկ ռուսները՝ Պարսկաստան- Սև ծով Պարսկաստան- Կասպից ծով գիծը։

- Ո՞րն է Ձեր համոզմունքի հիմքը։

  • ՀՀ նախագահի քայլերի հերթականությունը տեսանելի է, և ինչքան էլ այն քիչ մեկնաբանվի, կամ դիտարկվի ազգային անվտանգության տեսանկյունից, չի համապատասխանելու մեր իրականությանը։ Նախագահի կողմից լինելու են զիջումներ։ Հավելեմ՝ գերմանական կողմը մեզանից սպասում է ալտերնատիվ ծրացիր։ Իրենք մեր հանրությունից սպասելիքներ ունեն։

- Մեր հանրություն ասելով նկատի ունեք Սփյո՞ւռքը, թե՞ ողջ հայությունը։

  • Բնականաբար, ողջ հայությունը։

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X