Միջոցառում նվիրված Գրիգոր Պըլտեանին

Հունիսի 28-ին՝ ժամը 19։00-ին, Լոֆթում տեղի կունենա հանդիպում-զրույց ֆրանսահայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Գրիգոր Պըլտեանի հետ։

2016 թվականին նշվում է Պըլտեանի գրական գործունեության 50-ամյա հոբելյանը և Հանդիպումը տեղի կունենա նաւ այս առիթով:

«LOFT-ի գրական ակումբը ձեզ հնարավորություն կընձեռի հանդիպել կարճ ժամանակով Հայաստան ժամանած մեծանուն հայ գրողին, ուղղել հետաքրքրող հարցեր և զրուցել նրա ստեղծագործական ուղու մասին։ Հանդիպումը կկրի «Զրույց բանաստեղծության մասին» պայմանական խորագիրը, քանի որ միջոցառմանը զուգահեռ կներկայացվի Պըլտեանի անտիպ բացառիկ ստեղծագործություններից մեկը. այսպես կոչված «պատի բանաստեղծություն», որը հեղինակը գրած լինելով 1970-ականներին, երբեք չի հրապարակել՝ հարմար չգտնելով պատի համար գրված բանաստեղծությունը տպագրել թղթի վրա: 40 տարի հետո ԵՐԿԻՐ կոչվող այդ ստեղծագործությունը վերջապես կգրվի LOFT-ի հանրահայտ սպիտակ պատի վրա»:

Մուտքն ազատ է: Միջոցառումը կսկսվի ժամը՝ 19։00-ին:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X