Տարիներն ու աստղերը. Սիրուշո

>

Շոու բիզնեսի ամենապահանջված երգչուհիններից, ով հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում, ով ունի երկրպագուների հսկայական բանակ և տասնյակ երգեր։ Այսօրվա մեր շարքի հերոսուհին երգչուհի Սիրուշոն է։

Հայ փոփ երգչուհի-երգահան և կոմպոզիտոր Սիրանուշ Հարությունյանը ծնվել է երգչուհի Սյուզան Մարգարյանի և դերասան Հրաչյա Հարությունյանի ընտանիքում, ինչն էլ կարևոր դեր է խաղացել, որ Սրուշոն առաջ գնա և իր կարիերան սկսի 7 տարեկանից, իսկ արդեն 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ստուդիական ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն տարում նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։ 2008 թվականի մայիսին Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում[1] և զբաղեցրեց լավագույն հնգյակի 4-րդ հորիզոնականը։ 2009 թվականին նա թողարկեց իր «Erotas» կոչվող հունալեզու երգը, որը բավականին մեծ արձագանք ունեցավ Հունաստանում և Կիպրոսում: Նույն թվականին սերբ երգչուհի Ելենա Տոմաշևիչի և իսրայելցի երգիչ Բոազ Մաուդայի հետ Սիրուշոն ձայնագրում է «Time to pray» երգը։ Հաջորդ տարի երգչուհին թողարկում է իր չորրորդ ալբոմը, որը կոչվում է «Հավատում եմ»: 2012 թվականի դեկտեմբերի Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները և ունենում է 2 միլիոնից ավել դիտում Յութուբում: 2013 թվականի դեկտեմբերին նա թողարկում է «See» երգը՝ համագործակցելով հույն երգիչ Սակիս Ռուվասի հետ։

Հաջողությունը այս երգչուհուն մշտապես հետապնդել է, նրա յուրաքանչյուր երգը հիթ է, յուրաքանչյուր անվանի մրցույթներում՝ լավագույն անվանակարգերոմ հաղթող։ 2013 թվականի հոկտեմբերին ամերիկյան «W» ամսագիրը Սիրուշոյին ընդգրկեց իր «6 ոչ-ամերիկացի տաղանդներ» ցանկում, 2014 թվականի մայիսի 11-ին Կալիֆորնիայում տեղի ունեցավ World Armenian Entertainment Awards 2013 մրցանակաբաշխությունը, որտեղ Սիրուշոն արժանացավ "Queen of Armenian pop Music" մրցանակին և իհարկե այս ցանկը կարելի է անվերջ թվել, բայց Սիրուշոն հանդիսատեսի հիշողության մեջ մնում է «Քելե-քելե», «Հիմա», «Մայրիկ», «Պռեգոմեշ» և առավել հայտնի այլ երգերով։

ժողովրդի աչքի առաջ մեծացած այս երգչուհին ամուսնացավ 2009 թ, նրա ընտրյալն էլ ՀՀ երկրորդ նախագահի որդին է՝ Լևոն Քոչարյանը։ Սիրուշոյի պսակդրությունից հետո նրանց ընտանիքի մասին լուրերը չէին դարդարում։ Ամուսնությունից հետո որոշակի ժամանակ չերևալը մարդիկ կապում էին տարբեր պատճառների հետ. ոմանք կարծում էին՝ «նախագահի հարս է», էլ չի երգելու, ոմանք էլ պնդում էին, թե ամուսինը չի թողնում։ Բայց, այնուամենայնիվ, Սիրուշոն, ի զարմանս շատերի, հանդես եկավ նոր ելույթներով, տեսահոլովակներով։ Երգել-չերգելու հարցը լուծելուց հետո, հանդիսատեսը որոշեց ամուսնալուծել զույգին. այս թեմայով խոսակցությունները շատ ավելի շատ էին և մեկ տարուց ավելի տևեցին։ Խոսակցությունների պիկ ժամանակահատվածում Սիրուշոն ներկայացրեց «Հավատում եմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որն էլ իր հերթին հաստատեց կասկածամիտների վարկածները։ Սակայն այս խոսակցությունները այդպես էլ մնացին, 2014 թ ծնվեց զույգի առաջնեկը, ում, ի պատիվ նախկին նախագահ պապի, անվանել էին Ռոբերտ, իսկ այս տարում էլ ծնվեց նրանց երկրորդ տղան։ Հասարակությունը այս անգամ ևս քննադատության արժանացրեց զույգին այն առումով, որ առաջին երեխան ծնվել է ԱՄՆ-ում, իսկ երկրորդը՝ Ֆրանսիայում։

Սիրուշոն կայացել է նաև բիզնեսում։ 2013 թ հայտնի երգչուհին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ պատրաստվում է թողարկել «ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածուն։ Եվ, զարդերն էլ այսօր արդեն մեծ ճանաչում ունեն։ Երգչուհին այժմ բուռն ստեղծագործական կյանքով է ապրում, վերջերս թողարկած «Մի թող ինձ մենակ» երգը յութուբյան պաշտոնական ալիքում հազարավոր դիտումների է արժանացել։

Շարքի շրջանակներում անդրադարձել ենք Երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանին, Քրիստինե Պեպելյանին, Զարուհի Բաբայանին, Շպռոտին, Սիլվա Հակոբյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Շուշան Պետրոսյանին, երգիչ Անդրեին, Արամեին:

Մեկնաբանություն
X