Արթուր Ալեքսանյանը եւ Լեւոն Քոչարյանը` Blackberry սրճարանում

>

Մեր տեղեկություններով՝ Հունահռոմեական ոճի ըմբշամարտում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երեկ՝ երեկոյան, այցելել է Blackberry սրճարան: Արթուր Ալեքսանյանը սրճարան էր այցելել ոսկե երիտասարդության մի քանի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, ով երգչուհի Սիրուշոյի ամուսինն է:

Ասում են՝ օլիմպիական չեմպիոնի մուտքը սրճարան իսկական ֆուրոր է առաջացրել, սրճարանում գտնվողները շտապել են լուսանկարվել Արթուր Ալեքսանյանի հետ, ստորագրություն խնդրել նրանից: Ու ահա չեմպիոնի հետ արված լուսանկարներն էլ օգտատերերը տեղադրել են համացանցում:

Մեկնաբանություն
X