«Ոստան Հայոց»-ի նոր տեսահոլովակը` Արցախի 25 ամյակի առթիվ (տեսանյութ)

Այսօր անկախ Արցախի 25-ամյակի կապակցությամբ կայացել է հայկական ռոք խմբի՝ Ոստան Հայոցի «Արցախ լսիր» երգի տեսահոլովակի պրեմիերան։ ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունքի մագիստրոս, նույն համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր անկախ Արցախի 25 ամյակն է։ Սիրով ձեզ ենք ներկայացնում հայկական լավագույն ռոք խմբի՝ Ոստան Հայոցի «Արցախ լսիր» երգի տեսահոլովակը։ Շնորհակալ եմ Ոստանին ֆանտաստիկ երգի համար։ Շնորհակալ եմ Տաթևեր ճոպանուղուն նկարահանումներին աջակցելու համար, Արփի Մաղակյանին ռեժիսորության, բեյս ջամփերներին՝ կադրերի համար, իսկ ինձ՝ պրոդյուսերության համար։ :)

Ի դեպ, Ոստանին անկախ Արցախի դրոշ փոխնցող ջամփերները, բախտի բերմամբ, թե՝ պատահմամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների քաղաքացիներ են։

Շնորհավոր պրեմիերան»:

Մեկնաբանություն
X