Քլունին ցավում է Փիթի և Ջոլիի ամուսնալուծության համար

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության մասին լուրերը գլխավորն էին այս օրերին, սակայն զույգի մտերիմ՝ ամերիկացի դերասան Ջորջ Քլունին չէր լսել նրանց բաժանման մասին, քանի դեռ նա այդ մասին չտեղեկացավ CNN-ի թղթակցից:

Գործակալության թղթակցի հարցին, թե դերասանը ինչպե՞ս կմեկնաբանի նրանց բաժանությունը, Քլունին պատասխանել է. «Իսկ ին՞չ է պատահել»:

Երբ Քլունիի համար, ի վերջո, պարզ է դարձել որ հոլիվուդյան զույգն ամուսնալուծվել է, նա պարզապես ասել է. «Ես չգիտեի այդ մասին, «wow», շատ եմ ցավում: Շատ տխուր պատմություն է, շատ ցավալի ընտանիքի համար»:

Քլունին և Փիթն առաջին անգամ մտերմացել են «Ocean's Eleven» ֆիլմի ցուցադրության ժամանակ, 2001թ.-ին:

Մեկնաբանություն
X