Հայուհիների գեղեցիկ ելույթները ռուսական «Голос 5» նախագծում (տեսանյութ)

>

Ռուսական Առաջին ալիքում մեկնարկել է «Ռուսաստանի ձայնը» նախագծի հինգերորդ եթերաշրջանը: Այս անգամ որպես մարզիչներ հանդես են գալիս Դիմա Բիլանը, Պոլինա Գագարինան, Լեոնիդ Ագուտինը և Գրիգորի Լեպսը: Կույր լսումների փուլում իր գեղեցիկ երգով հանդես է եկել նաև հայուհի Ալյոնա Տեր-Օսիպովան՝ Քրիստինա Ագիլերայի «Candyman» երգով։ Չնայած գեղեցիկ ելույթին՝ հայուհուն չի հաջողվել անցնել հաջորդ փուլ։

Հիշեցնենք, որ ոչ պակաս գեղեցիկ ելույթով էր հանդես եկել նույն նախագծում հայազգի Յուլիանա Մելքումյանը, ում ելույթի ժամանակ բոլոր՝ 4 մարզիչներն էլ շրջվել էին։ Սակայն Յուլիան իր ընտրությունը կայացրել է Գրիգորի Լեպսի օգտին:

Մեկնաբանություն
X