«Սերս». Երգիչ Անրիի նոր տեսահոլովակը (տեսանյութ)

>

Երգիչ Անրին հանրության դատին է հանձնել «Սերս» երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Իսկ տեսահոլովակի ռեժիսորը Անրին է: Վերջինս սոցցանցում գրել է. «Վերջապես երկար դադարից հետո ձեզ եմ ներկայացնում իմ թվով 4-րդ տեսահոլովակ: Վստահ եմ՝ այն դուր կգա շատ շատերին, քանի որ ե՛ւ երգը, ե՛ւ տեսահոլովակը պատմում են անկեղծ ու պարզ սիրո մասին: Շնորհակալ եմ ողջ թիմին, ովքեր մեծ սիրով աշխատեցին եւ արդյունքում ստեղծեցին նման գեղեցիկ տեսահոլովակ»:

Մեկնաբանություն
X