Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է նոր երգ

Երկար դադարից հետո երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է իր նոր «Աչքդ լույս» երգը: Քրիստինե Պեպելյանն այն նվիրել է իր ընկերուհուն՝ Աննա Գասպարյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ կցելով երգը. «Վստահություն, միասին անցկացրած ուրախ ու տխուր օրեր, հիշողություններ, որ դարձան իմն ու քոնը: Տարիները՝ ամեն բան որոշեցին մեր փոխարեն: Ընկերություն, որ ունենք հիմա: Ծնունդդ շնորհավոր իմ Թանկ, իմ բարի, կամեցող ու հումորով աղջիկ»:

Մեկնաբանություն
X