Անջելինա Ջոլին առաջին անգամ թողել է Բրեդ Փիթին տեսնել երեխաներին

Ամուսնալուծությունից հետո առաջին անգամ ամերիկացի դերասան Բրեդ Փիթը հնարավորություն է ունեցել տեսնելու երեխաներին: Ինչպես հայտնում է People պարբերականը, հանդիպումն անցել է հաճելի մթնոլորտում, եւ Բրեդը հիանալի ժամանակ է անցկացրել իր զավակների հետ: Պարբերականը, հիմնվելով սեփական աղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա, նշել է, որ Փիթը ցույց է տվել, որ սիրում է իր զավակներին եւ լավ հայր է եւ ամեն բան անելու է, որպեսզի կարողանա երեխաների կողքին լինել միշտ:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի Երեխաների եւ ընտանիքի դեպարտամենտը շարունակում է հետաքննել Բրեդ Փիթի հանդեպ առաջադրված մեղադրանքները՝ կապված ավագ որդու՝ Մեդոքսի հանդեպ ուժ կիրառելու հետ: Ըստ մեղադրանքի, միջադեպը տեղի է ունեցել վերջերս՝ ճամփորդություններից մեկի ժամանակ:

Մեկնաբանություն
X