Դերասան Բեն Ստիլերը պատմել է, թե ինչպես է հաղթել պրոստատի քաղցկեղը

Ամերիկացի հայտնի դերասան Բեն Ստիլերը խոստովանել է, որ երկու տարի առաջ իր մոտ հայտնաբերվել է պրոտատի քաղցկեղ եւ ենթարկվել է վիրահատման այդ հիվանդությունը հաղթահարելու համար: Այս մասին գրում է Hollywood reporter-ը: «Դա ինձ համար հավասար էր պարզ երկնքում որոտացած ամպրոպի»,- հայտարարել է դերասանը պարբերականի հետ զրույցում: Ստիլերը պատմել է, որ պարզապես ընկել է սկզբում հուսալքության գիրկը, վախեցել է եւ չի իմացել ինչ անել: Հատկապես անհանգստացել է, որ չի կարողանալու կանոնավոր գրաֆիկով նկարահանումների մասնակցել: Դերասանին օգնել է վերջինիս մտերիմը՝ Ռոբերտ դե Նիրոն: Նշվում է, որ դե Նիրոն եւս ժամանակին նույն հիվանդությունն է ունեցել, սակայն ապաքինվել է: Ստիլերը դիմել է դե Նիրոյի վիրաբույժին: Ներկայումս, ինչպես գրում է time-ը, Ստիլերն արդեն վիրահատվել է եւ անցնում է ապաքինման փուլ: Թեեւ գտնվում է բժիշկների հսկողության ներքո, սակայն շարունակում է լիարժեք կյանքը:

Մեկնաբանություն
X