Երգչուհի Ադելը պատրաստվում է ամուսնանալ

Բրիտանացի երգչուհի Ադելը պատրաստվում է ամուսնանալ վաղեմի ընկերոջ և իր երեխայի հոր՝ Սայմոն Կոնեկկիի հետ, տեղեկացնում է Mirror-ը:

«Նրանք որոշել են, որ նման քայլ անելու ամենաճիշտ ժոմանակն է»,- ասել է պարբերականի զրուցակիցը:

Վերջինիս խոսքով՝ երկրպագուները երգչուհու մատինհսկայական ադամանդներով մատանի չեն տեսնի, որովհետև «դա նրանց թեման չէ»:

Ադելը և Կոնեկկին ծանոթացել են 2011 թվականին: Մեկ տարի անց ծնվել է նրանց որդին, որին անվանել են Անջելո Ջեյմս: Երեխայի ծնունդից հետո ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր էին հայտնվում նրանց առաջիկա հարսանիքի մասին, սակայն այդ տեղեկությունները չէին հաստատվում:

Մեկնաբանություն
X