Արամ Այրումյանի նոր տեսահոլովակը (տեսանյութ)

Տեղի է ունեցել երիտասարդ երաժիշտ, գործիքավորող Արամ Այրումյանի «Երևանյան» երգի պրեմիերան:

Նշենք, որ Արամը ծնվել է երաժշտի ընտանիքում, եղբայրը՝ Արտյոմ Այրումյանը, ջութակահար է։ Արամն ունի սեփական գործիքավորման ստուդիա՝ AYRUMYAN production-ը, աշխատել է Ջիվան Գասպարյանի, Արա Գեւորգյանի հետ։ Որպես երաժշտական խմբի ղեկավար եւ գործիքավորող՝ աշխատել է երգիչներ Մարտին Մկրտչյանի, Միհրան Ծառուկյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Սիլվա Հակոբյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Ալյա Սեդրակյանի հետ։ Արամ Այրումյանը 13 տարի է՝ աշխատում է Հայաստանի Պարի պետական անսամբլում, «Grammy Band» երաժշտախմբի գեղարվեստական ղեկավարն է:

Մեկնաբանություն
X