Նա պատրաստ է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2017»-ին. բրիտանական Wiwibloggs-ի անդրադարձը

>

Բրիտանական Wiwibloggs-ը աշխարհի ամենաշատ այցելություններ ունեցող բլոգն է, որը հիմնականում կենտրոնանում է եվրատեսիլյան անցուդարձին, ներկայացնում մասնակիցներին, գնահատում նրանց կատարումները, անդրադառնում եվրատեսիլյան ազգային ընտրություններին և այլն: Այս անգամ բլոգի ուշադրության կենտրոնում հայաստանյան «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից Իջին է, ով արդեն կիսաեզրափակիչ փուլում է և իր արտաքինի շնորհիվ հասցրել է հայտնվել սկանդալի կենտրոնում:

Մամուլը գրեց ու քննադատեց ոչ միայն երգչուհու վոկալային տվյալները, այլև արտաքին տեսքը՝ հրապարակելով լուսանկարներ մինչ պլաստիկ վիրահատությունները, քննադատության մի պատառ էլ բաժին հասավ խմբի ղեկավար Հայկոյին, ով էլ Իջինին հասցրեց մինչև կիսաեզրափակիչ փուլ, քանի որ վերջինս ունի գեղեցիկ արտաքին (Այս հանգամանքը Հայկոն չի էլ թաքցրել):

Եվ ահա հայտնի բլոգի հայտնի բլոգերներ Դիբենն ու Վիլիամը Wiwibloggs-ում անդրադառնում են Իջինի ելույթին, որը երգչուհին կատարում է նախագծի 3-րդ փուլում: «Jessie J»-ի «Burnin' Up» երգի քավր տարբերակը հիացմունքի է արժանանում տղաների կողմից: Նրանք նշում են, որ Իջինի այս կատարումը ամենաքննարկվողն է, և յուրաքանչյուրը խոսում և քննարկում է այն: Այդ իսկ պատճառով նրանք որոշել են ներկայացնել հենց այս արտիստին, որին մինչ այդ երբևէ չեն լսել: Առաջին ռեակցիան հետևյալն էր. «Գեղեցիկ ձայն, գեղեցիկ կին, նա պատրաստ է Եվրատեսիլին, մենք տպավորված ենք»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հաղթել էր հենց Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա Eurovision’s Next Top Model մրցույթում, որն առցանց քվեարկություններ է կազմակերպում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն և երգչին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X