Ծնվել է Հասմիկ Կարապետյանի առաջնեկը

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի եւ գործարար Շանթ Քիրմիզյանի ընտանիքում այսօր տոն է. դեկտեմբերի 15-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը: Աղջնակին կոչել են Տաթեւ: Երգչուհին, ամուսնու ցանկությամբ, ողջ հղիության ընթացքում թաքցնում էր ուրախալի լուրը, սակայն այսօր դա այլեւս անհնար է: Նորաթուխ ծնողներն անսահման երջանիկ են, նրանք վաղուց էին երազում եւ սպասում իրենց զավակին:

Մեկնաբանություն
X