Եվրատեսիլյան տարօրինակ քվեարկությունը

Արծվիկը և Մարտան եզրափակչում են

Ընդամենը րոպեներ առաջ ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը։ Պայքարը շարունակող 4 երգչուհիներից՝ Արծվիկից, Սյուզաննայից, Իջինից և Մարտայից ընդամենը 2-ը՝ Արծվիկը և Մարտան անցան եզրափակիչ փուլ։ Եթե առաջին կիսաեզրափակչում հեռուստադիտողի քվեարկության հետ մեկտեղ իրենց ընտրությունն էին կատարում 9 պրոֆեսիոնալ ժյուրիներ, ապա այսօր հեռուստադիտողից բացի քվեարկում էին 11 միջազգային ժյուրիներ։

Միջազգային ժյուրիի նախագահն էր շվեդ հայտնի պրոդյուսեր, «Melodifestivalen» մրցույթի ղեկավար Քրիսթեր Բյորքմանը, ով հատուկ ժամանել է Հայաստան եւ մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նկարահանումներին: Ժյուրիի մյուս 10 անդամները երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ են եվրոպական տարբեր երկրներից, ովքեր անմիջական կապ ունեն «Եվրատեսիլ»-ի հետ (նրանց անունները կհրապարակվեն մրցույթից հետո):

Միջազգային ժյուրին քվեարկեց հետևյալ կերպ․

1-Արծվիկ-35 միավոր

2․Սյուզաննա Մելքոնյան- 30 միավոր

3․Իջին-24 միավոր

4․ Մարտա-21 միավոր

Հեռուստադիտողը քվեարկեց հետևյալ կերպ․

1․Արծվիկ-27 միավոր

2․ Սյուզաննա Մելքոնյան-24

3․Իջին-19 միավոր

4․ Մարտա-40 միավոր

Արդյունքում եզրափակիչ փուլ անցան Արծվիկը՝ 62, Մարտան՝ 61 միավորներով։

Սրանից հետո ֆեյսբուքում սկսվեց մեկնաբանությունների տարափը, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև․

Annié Malík Սյուզաննա Ամենա~
Մարդ ով կայացել է որպես արտիստ Ով ունի կատարյալ ձայնային տվյալներ
Չեմ հասկանում ոնց ա կարելի նման տաղանդին ձեռքից բաց թողնել ! Մինչև վերջին վայրկյանը վստահ էի, որ Սյուզաննան անցնելու է եզրափակիչ փուլ, որից հետո ուղևորվելու է ՝ Եվրատեսիլ, բայց ևս մեկ անգամ հաղթեց ԿԵՂԾԻՔԸ:

Hakob Avchyan Արծվիկը շատ ծանոթ-բարեկամ չունի։ Ստեղ քոմմենթ եք գրում, բայց չեք քվեարկում։ Ֆինալում ակտիվ պիտի լինենք)))

Gevorg Ashot Balyan Բոլորին էլ պարզա որ Մարտան ծանոթ բարեկամի քվեարկութնան շնորհիվ կարողացավ անցնել՝ երբ միջազգային ժուրին իրեն ամենացածրը գնահատեց։

Լիլիթ ժողովուրդը Արծվիկին ու Սյուզիին ա քվեարկում, բայց քվեները Մարտայի օգտին են հաշվում

Lilit Sirakanyan Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ ամեն ինչ ասված էր!) էլի էս Մարտաին անցկացրեցին հաջորդ փուլ! (( մենակ հուսով եմ, որ Արծվիկը կհաղթի, ու ըստ արժանվույն կներկայացնի Հայաստանը))))

Լ- Մելքոնյան ժողովուրդ ջան խի եք զարմանում, շա՜տ «արդար» քվեարկությունա))))

Stella Hovsepian Աչքիս ձայները Տիգրան Մուկուչյանն ա հաշվել ))))

Մեկնաբանություն
X