Ահաբեկչություն Բեռլինում, կա 12 զոհ, 48 վիրավոր (լուսանկարներ)

>

Ահաբեկչություն է տեղի ունեցել նաեւ Բեռլինում: Բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել փողոցի երթեւեկելի հատվածից եւ մխրճվել Սբ․ Ծննդյան տոնավաճառի համար հատկացված տարածք, որտեղ այդ պահին շատ մարդիկ են եղել: Նախնական տվյալներով՝ կա 12 զոհ եւ 48 վիրավոր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է նաեւ, որ ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչությունն իրականացրած անձին: Ավելի վաղ հաղորդվում էր ինը զոհերի մասին: ZDF Heute-ի հաղորդմամբ՝ բեռնատարը մոտ հիսուն մետր ընթացել է ոչ երթեւեկելի մասով ժողովրդի մեջ մխրճվելուց հետո: Berliner Zeitung-ի եւ Deutsche Welleի հաղորդմամբ՝ կատարվածը եղել է ահաբեկչություն:

Մեկնաբանություն
X