Քրիստիան Բատիկեանի գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19։00-ին Ինքնագիր գրական ակումբը և Լոֆթ ակումբը հրավիրում են Լոֆթ ակումբում (Մոսկովյան 3) մասնակցելու Քրիստիան Բատիկեանի «Սուփըր հերոսները կը մեռնին ամրան» պատմվածքների գրքի շնորհանդեսին։

Հատված գրքից.

Հաւատացիր թէ հանդերձարանին դռնէն անդին Նարնիան պիտի գտնէիր, բայց միայն պզտիկ տղայ մը գտար. հանդերձարանին մէջ կծկտած կու լար: Առաջինը չէիր, այդչափ միամիտ: Այն ատեն հասկցար՝ երազներդ իրեն կը հետեւէին: Բնաւ չնեղուեցար: Եւ կեցար հոն՝ ճամբու եզրին, սպասելով:
Կենալ հոն եւ սպասել, այդքան տարիներ: Չանդրադառնալ որ ժամանակներ փոխուեցան,
«Հետեւիլ գետերուն…»՝
նայիլ մինչեւ ո՞ւր կ’երթան, պիտի տանի՞ն քեզ մինչեւ սկիզբ, մինչեւ հոն, ուրկէ եկար, ուրկէ քակուեցար, ուր լքուեցար, ուր լքեցիր,
«Օհ կ’աղաչեմ՝ կրնա՞մ քեզի հետեւիլ,
Օհ ըսէ՝ ինչո՞ւ ոչ մի՛շտ…»,
ու գետերը կ’երթան մինչեւ հոն, մինչեւ սկիզբը պատմութեան:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X