«Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանը կներկայացնի Արծվիկը

Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին կներկայացնի Արծվիկը։ Վայրկյաններ առաջ ավարտվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որտեղ հաղթողի 2 հիմնական հավակնորդներից՝ Մարտայից և Արծվիկից վերջինս ժյուրիի և sms քվերակության արդյունքում ճանաչվեց հաղթող։ Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ․

Մարտա-29
Արծվիկ-71

Ամիսներ շարունակ տևած նախագիծը, որը միտված էր հարյուրավոր տաղանդավոր երգիչ, երգչուհիներից ընտրել լավագույնին, մեծ հաջողություններ ունեցավ։ Թեպետ պետք է նշել, որ այդ հաջողությունների ֆոնին նաև հիասթափություններ։ Այնուամենայնիվ, ժյուրին և հեռուստադիտողը կատարեցին իրենց ընտրությունը։ Հաջողություն մաղթենք Եվրատեսիլի մեր մասնակցին։

Մեկնաբանություն
X