Արդյոք օդաչո՞ւն է մեղավոր Ту-154-ի կործանման հարցում

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, անցյալ տարվա դեկտեմբերի քսանհինգին Սեւ ծովում կործանված ՌԴ Պնախարարությանը պատկանող Ту-154 ինքնաթիռի կործանման համար որպես հիմնական վարկած փորձագետները սկսել են շրջանառել ինքնաթիռի կործանմանը հանգեցրած մի շարք հանգամանքների զուգորդումը:

Մասնավորապես, ըստ պարամետրական եւ խոսքային ինքնագիր սարքերի ձայնագրությունների վերլուծությամբ ձեռք բերված տվյալների՝ ամենայն հավանականությամբ որպես հիմնական պատճառ են հանդիսացել երկրորդ օդաչուի սխալը՝ պայմանավորված շփոթմունքով կամ անուշադրությամբ, որը հանգեցրել է թեւային կափարիչների հեռացմանը, փոխանակ շասսիի հեռացումը իրականացվեր, ինքնաթիռի գերբեռնվածությունը, տեխնիկական խնդիրը, ցածր բարձրությունն ու ոչ բավարար արագությունը: Միաժամանակ նաեւ նշվում է, որ եզրակացությունը ոչ պաշտոնական է և դեռեւս վերջնական չէ։

Մեկնաբանություն
X