Պետը հայտնի է, տեղակալները հայտնի կդառնան հունվարի 13-ից հետո

Ամանորին նախորդող ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ ընտրությունները արդար պետք է անցնեն. մինչ ընտրության օրն ինչ աշխատանք ուզում եք տարեք՝ այդ օրը պետք է «չեպե» չլինի: ԳՄ-ին տեղեկացվել է, որ Կարեն Կարապետյանը չի լինելու նախընտրական ցուցակում, օրենքը թույլ չի տալիս գրանցել որպես պատգամավորի թեկնածու, վերջինս, որպես թիմի վարչապետի թեկնածու, իրականացնելու է լուրջ քարոզչություն՝ տնտեսական մասով: ՀՀԿ նախընտրական քարոզչության հիմնական պատասխանատուն Արմեն Աշոտյանն է, շտաբում է նաեւ նախագահի նախկին օգնական Սեւակ Լալայանը: Շտաբը կղեկավարի Սերժ Սարգսյանը, մյուս հարցերի վերջնական լուծումը, թե ովքեր կլինեն շտաբում, տեղակալների ինչ համամասնություն կլինի, ինչ դերակատարություն կունենա շտաբի նախկին պետ Հովիկ Աբրահամյանը թողնվել է հունվարի 13-ից հետո՝ երբ Սերժ Սարգսյանն կվերդառնա արտերկրից:

Մեկնաբանություն
X