Նախարար չունեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ իրավիճակ է առաջացել Նախարարության կյանքը գրեթե կաթվածահար է եղել, ոչ բոլորն են ենթարկվում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանին։ Արմեն Երիցյանի մահվանից հետո այդ պաշտոնը դեռեւս թափուր է, թեպետ մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը, սակայն երեկ նա մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց այդ լուրն՝ ասելով, որ ինքը նման առաջարկ չի ստացել ու մեզանից է լսում այդ մասին։ Շատ ավելի տրամաբանական է թվում այն տեղեկությունը, որ իշխանությունը որոշել է մինչեւ նոր կառավարության ձեւավորումը՝ ապրիլ, նախարար չնշանակել։ Նոր նախարարը կնշանակվի նոր կառավարության կազմում, որը ձեւավորվելու է ԱԺ ընտրություններից հետո, նոր Սահմանադրության սկզբունքներով։ Սակայն ԱԻՆ-ում գնալով իրավիճակն անվերահսկելի է դառնում, տարբեր բաժնի պետեր, այդ թվում՝ անձնակազմի կառավարման վարչության պետը, այստեղ նոր կարգեր են սահմանել եւ հնարավոր է իրավիճակը կարգավորելու համար ներսից «անցումային» նախարար նշանակվի։ Հիշեցնենք, որ քննարկվում է նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻՆ-ի Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի անունները։ Թեեւ վերջին անունը, ասում են, հենց ինքն է շրջանառության մեջ դրել։

Մեկնաբանություն
X