Չեչնիայում ահաբեկիչներ են վնասազերծվել

ՌԴ Չեչնիայի Ցոցի Յուրտ գյուղում ահաբեկիչներ են վնասազերծվել՝ իրականացված հակա-ահաբեկչական հատուկ գործողությունների արդյունքում: Նշվում է, որ ձերբակալվածներ կան, որոնք հիմնականում եղել են երիտասարդներ, ովքեր նախապատրաստել են ծանր ահաբեկչական բռնարարքներ իրականացնել հանրապետության տարածքում: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, այս առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:

Ձերբակալվածների մեջ են նաեւ 2006-ին վնասազերծված ահաբեկիչ Իսա Մուսկիեւի ազգականները: Նշվում է, որ Իսա եւ Ալի Մուսկիեւները ժամանակին սպանել են մոտ հարյուր մարդու նույն Ցոցի Յուրտ գյուղում:

Մեկնաբանություն
X