Կարմիր Խաչը բանակցություններ է վարում Տավուշում սպանված ադրբեջանցի զինվորի դին հանձնելու շուրջ

Դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հայկական կողմում կա մեկ ադրբեջանցի զինծառայողի դի։

Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ հարցով դիմենք Կարմիր Խաչին, ինքը ոչինչ չի կարող ասել։

Կարմիր Խաչից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ երկխոսության մեջ են գտնվում երկու կողմերի հետ, իրենք տեղյակ են, որ այս միջադեպի առնչությամբ հայկական կողմը հետաքննություն է վարում․ «Միևնույն ժամանակ մենք գտնում ենք, որ մարմինը ինչքան հնարավոր է շուտ պետք է հանձնեն ընտանիքին՝ զուտ մարդասիրական հարցերից ելնելով։ Երբ որ կողմերը համաձայնեն, մենք՝ որպես չեզոք կողմ, պատրաստ ենք աջակցենք, որ այդ գործողությունը տեղի ունենա»։

Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել էին դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձին և հանդես եկել ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու կոչով:

Մեկնաբանություն
X