Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսական աճի ցուցանիշը նվազեցրել է

Համաշխարհային բանկը նվազեցրել է ընթացիկ տարվա եւ 2018-ի համար Համաշխարհային տնտեսական զարգացման ցուցանիշը՝ հասցնելով համապատասխանաբար 2,7%-ի եւ 2,9%-ի: Ինչպես փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը, այս մասին նշված է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2017» զեկույցում:

Այսպես, անցյալ տարվա հունիսին Համաշխարհային բանկը կանխատեսել էր, որ գլոբալ տնտեսական աճը այս տարվա եւ 2018-ի համար կկազմի համապատասխանաբար 2,8% եւ 3%, մինչդեռ այժմ այդ ցուցանիշները նվազեցված են: 2,9% տնտեսական աճ է կանխատեսվում նաեւ 2019-ի համար: Ըստ այդմ՝ կնվազի նաեւ գլոբալ ՀՆԱ-ի աճը:

Մեկնաբանություն
X