Հենրիխ Մխիթարյան. վիճակագրությունն ու գնահատականը «Հալ Սիթի»-ի դեմ խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Մանչեսթեր Յունայթեդ»- «Հալ Սիթի» խաղում և գնահատել նրա խաղը:

Մխիթարյանը կատարել է 4 հարված, 47 փոխանցում՝ 87.2 տոկոս ճշգրտությամբ, 4 անգամ շրջանցել է մրցակցին, կանոնները խախտել է մեկ անգամ: Մխիթարյանը ստացել է 7.44 գնահատականը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է Պոլ Պոգբան՝ 8.8:

Հիշեցնենք, որ նշված խաղում «կարմիր սատանաներ»-ը հաղթել են 2:0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել գոլային փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություն
X